Մոսկվայում տեղի կունենա «Крошка джаз» փառատոնը՝ նվիրված Գեորգի Գարանյանի 90-ամյակին

06 Դեկտեմբերի 2024, 14:42

Մշակույթ

Մոսկվայի պետական կոնսերվատորիայում դեկտեմբերի 8-ին կմեկնարկի «Крошка джаз» փառատոնը: Այն տեղի կունենա Գեորգի Գարանյանի հիմնադրամի «Ջազի և դասական երաժշտության հանրահռչակումը երեխաների և երիտասարդների շրջանում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին գրում Է ՏԱՍՍ-ը։

Միջոցառման նպատակն է ջազի հանդեպ սեր սերմանել երիտասարդ երաժիշտների մեջ և ստեղծել հնարավորություններ նրանց մասնագիտական աճի համար: Փառատոնի շրջանակնրում ելույթ կունենան երաժշտական դպրոցների, քոլեջների, ուսումնարանների աշակերտներն ու ուսանողները, ինչպես նաև արդեն անվանի պրոֆեսիոնալ երաժիշտներ և ջազի աստղեր: Փառատոնը նվիրված է մուլտֆիլմերի երաժշտությանը և մանկական կինոյին:

Ծագումով հայ սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր Գեորգի Գարանյանի ծննդյան 90-ամյակի առթիվ կհնչեն մաեստրոյի ստեղծագործությունները, որոնք նա գրել է մուլտֆիլմերի և գեղարվեստական ֆիլմերի համար, այդ թվում՝ «Դե սպասիր», «Նավահանգստում», «Ումկա», «Էլկտրոնիկի արկածները»։

Հիմա եթերում