Մաքսիմ Աթայանցի էքսկուրսիան՝ «Հռոմի երեք ժամանակները. Հնություն. Վերածնունդ. Բարոկկո» ցուցահանդեսին

08 Օգոստոսի 2024, 15:15

Մշակույթ

Մոսկվայի Պուշկինի թանգարանում հունիսի 18-ից անցկացվում է «Հռոմի երեք ժամանակները. Հնություն. Վերածնունդ. Բարոկկո» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է թանգարանի տելեգրամյան ալիքը։

Ցուցահանդեսում ներկայացված են Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, նկարիչ, կոլեկցիոներ Մաքսիմ Աթայանցի հավաքածուից ավելի քան 150 աշխատանք, Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան պետական համալսարանի, Նիժնի Նովգորոդի արվեստի պետական թանգարանի և Հեռավոր Արևելքի արվեստի թանգարանի հավաքածուներ:

Աթայանցն այսօր՝ ժամը 16:00-ին, շրջայց կկատարի ցուցահանդեսին: