Մոսկվայում տեղի կունենա Մարիկա Գևորգյանի գրքի շնորհանդեսը

01 Սեպտեմբերի 2024, 18:40

Կրթություն

Սեպտեմբերի 10-ին Մոսկվայի Ռուսաստանի հայերի միությունում տեղի կունենա ստեղծագործական հանդիպում հայ գրող Մարիկա Գևորգյանի հետ: Հանդիպման շրջանակներում տեղի կունենա գրող-սցենարիստի «Ես այլևս այստեղ չեմ ապրում..․» գրքի շնորհանդեսը։

Հեղինակի գրքում տեղ են գտել տարբեր տարիներին գրված պատմվածքներ-նովելներ և կինովավերագրություններ։ Ստեղծագործությունների մեծ մասի սյուժեները ծավալվում են Հայաստանում։

Մարիկա Գևորգյանը ծնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որն ավարտել է երեք մասնագիտություններով՝ կինոդրամատուրգ, կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր, դրամատուրգիայի և ստեղծագործական առարկաների ուսուցիչ։

Մարիկան ապրում և աշխատում է Մոսկվայում։ Նա կինոդրամատուրգ է, Ռուսաստանի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոդրամատուրգների գիլդիայի անդամ: Ֆիլմերի սցենարների հեղինակ է, կինոյի մասին գիտական հոդվածների հեղինակ: