Մոսկվայում տեղի կունենա Մառլենա Մոշի պոեզիայի և երաժշտության երեկո
Մայիսի 20-ին Մոսկվայի Ռուսաստանի հայերի միությունում տեղի կունենա բանաստեղծուհի, երգչուհի, հին հայկական մեղեդիներ հավաքող և կատարող Մառլենա Մոշի պոեզիայի և երաժշտության երեկոն:
Երեկոյի ընթացքում կներկայացվեն Մառլենայի ստեղծագործություններն ու երգերը:
Մառլենա Մոշը ծնվել է Ստեփանակերտում։ Ապրում և աշխատում է Մոսկվայում, Ռուսաստանի գրողների միության և Մոսկվայի երաժշտական ընկերության անդամ է, ինչպես նաև միջազգային ֆոլկլորային մրցույթների և փառատոնների դափնեկիր:
