Մոսկվայում տեղի կունենա միջազգային մրցույթների դափնեկիր Նաիրա Ասրիյանի համերգը
10 Մարտի 2025, 15:10

Ի. Կ. Արխիպովայի անվան համերգասրահում մարտի 11-ին տեղի կունենա Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Նաիրա Ասրիյանի համերգը: Համերգը նվիրված է մարտի 8-ի տոնին։
Համերգին կհնչի Աննա Ախմատովայի և Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունների հիման վրա գրված ստեղծագործություններ, ինչպես նաև Միքայել Թարիվերդիևի երաժշտությունը:
