Մոսկվայում տեղի կունենա Վադիմ Հարությունովի «Թափառական հայի հուշեր» գրքի շնորհանդեսը

11 Ապրիլի 2024, 17:20

Մշակույթ

Ապրիլի 20-ին Մոսկվայում տեղի կունենա արևելագետ, լրագրող, «Անտիտոպոր» նախագծի հեղինակ Վադիմ Հարությունովի «Թափառական հայի հուշեր» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական թանգարանի տելեգրամյան ալիքը։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու հայ մշակույթի և պատմության հետքերի որոնումներում հեղինակի՝ աշխարհով մեկ ճանապարհորդությունների մասին ապագա եռահատորյակի առաջին գրքին:

Շնորհանդեսի ընթացքում այցելուները հեղինակից կլսեն գրքի ստեղծման պատմությունը, հնարավորություն կունենան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ձեռք բերել առաջին հատորի օրինակը՝ գրողի ինքնագրով: