Վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանի համերգները՝ Մոսկվայում
Նոյեմբերի 30-ին Մոսկվայի Երաժշտության տանը կհնչեն Մոցարտի երեք ամենահայտնի ստեղծագործությունները՝ Դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 23 կոնցերտը, «Փոքրիկ գիշերային սերենադը» և թիվ 40 սիմֆոնիան։
Համերգի մենակատարը ազգությամբ հայ ռուսաստանաբնակ դաշնակահարուհի, միջազգային տարբեր մրցույթների մասնակից և բազմաթիվ մրցանակների դափնեկիր Եվա Գևորգյանն է:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ Իվան Նիկիֆորչինը։
Նոյեմբերի 29-ին 20-ամյա դաշնակահարուհին հանդես կգա մենահամերգով։