Մոսկվայում ընթանում է «Եվրասիայի առաջնորդների ասոցիացիայի» համաժողովը
28 Մարտի 2025, 09:20

«Եվրասիայի առաջնորդների ասոցիացիա» կազմակերպությունը համաժողով է անցկացնում Մոսկվայում, որի շրջանակներում Հայաստանի երիտասարդ առաջնորդները կբարելավեն իրենց հմտություններն ու կարողությունները հատուկ իրենց համար ստեղծված ծրագրով:
Համաժողովի ծրագիրը ներառում է առաջնորդության հիմունքների ուսումնասիրություն, հանրային խոսքի հմտություններ, թիմում արդյունավետ փոխգործակցության մեթոդներ և այլն: