Մրցակիցներս ծառայում են ոչ թե ընտրողներին, այլ հատուկ շահերի․ Լևոն Պարոնյան
16 Փետրվարի 2024, 22:47
Լոս Անջելեսում քաղաքային խորհրդի ընտրություններ են անցկացվում․ թեկնածու է առաջադրվել հայազգի Լևոն Պարոնյանը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում ընտրություններ են տեղի ուենում ամեն մակարդակներում ։ Դրանցից մեկը՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ընտրություններն են։ Ես թեկնածու եմ չորրորդ ընտրատարածքի համար»,- Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Պարոնյանը։
Նրա խոսքով՝ Լոս Անջելեսում բավականին մեծ թվով հայեր կան և նրանք պետք է առավել ակտիվ լինեն։
«Բավականին մեծ թվով հայեր կան, Գլենդելի չափ չեն լինի այնտեղ, բայց Լոս Անջելեսը համարվում է եթե ոչ առաջին, ապա երկրորդ ամենահայաշատ տարածքը։ Այստեղ բավականին մեծ թվով հայ քվեարկողներ կան, մոտավորապես 7000 հայ։ Հիմա արդեն ընտրությունները սկսվել են, մարդիկ քվեարկում են»,- ասել է Լևոն Պարոնյանը։
Նա խորհուրդ է տալիս քվեարկության ժամանակ առավել ուշադիր լինել։
«4-5 տարի առաջ Կալիֆորնիայում օրենք փոխվեց, որ այլևս բոլոր քվեաթերթիկները տանն են ստանում։ Առաջ պետք է անձամբ գնային տեղում մասնակցեին, քվեարկեին։ Կարևոր է նշել, որ որևէ մեկին չքվեարկած քվեարթիկ չտալ, անպայման պետք է քվեարկել և քվեաթերթիկը պարտադիր ծրարի մեջ դնել»,- եզրափակել է Լևոն Պարոնյանը։