Մուրադ Փափազյանը այցելել է ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ՝ հայտնելու իր աջակցությունը Հայ եկեղեցուն
02 Դեկտեմբերի 2025, 13:10
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը գրել է․
«ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը այցելել է ՀԱԵ Ֆրանսիայի Հայոց թեմ՝ հայտնելու իր աջակցությունը Հայ եկեղեցուն։
Այսօր մենք հանդիպեցինք Հայ եկեղեցու առաջնորդի հետ՝ մեր շարունակական աջակցությունը հայտնելու Հայ եկեղեցուն, որը բախվում է Հայաստանի ռեժիմի կողմից վարվող անընդունելի և անօրինական ագրեսիայի քաղաքականությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, Շահե Մատենյանը, Գևորգ Մելիդոնյանը, Ռոմիկ Դավթյանը»։