Մուրադ Փափազյանը պարգևատրվել է Ֆրանսիայի ազգային շքանշանով

12 Հուլիսի 2024, 14:53

Հայեր

Հուլիսի 9-ին Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի թելադրանքով Մուրադ Փափազյանը պարգևատրվել է «Պատվո կարգ» ազգային շքանշանով: Այս շքանշանը, որի հեղինակն է Նապոլեոն Բոնապարտը, շնորհվել է 1802թ. մայիսի 9-ից ի վեր՝ Ֆրանսիային հատկանշական ծառայություններ մատուցած զինվորական և քաղաքացիական անձանց: Մինչ օրս այդ շքանշանին արժանացել է շուրջ 1 միլիոն մարդ:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահն է: