Մուրմանսկի ակադեմիական լիցեյի շենքի վրա ստեղծվել է մուրալ՝ ի պատիվ օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովի
12 Սեպտեմբերի 2024, 15:05
Մուրմանսկում սեպտեմբերի 10-ին հանդիսավորությամբ բացվել է հայկական ծագումով հայտնի օվկիանոսագետ, Խորհրդային Միության և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովի պատվին նկարված նոր մուրալը։ Այն նկարված է ակադեմիական լիցեյի շենքի վրա, որը գտնվում է Ասկոլդովցևի փողոցում։
«Իզուր չէ, որ նշանավոր օվկիանոսագետի դիմանկարը հայտնվել է այստեղ։ Այն կոչված է ոգեշնչելու երիտասարդ ճեմարանականներին գտնել իրենց կյանքի գործը և անշեղորեն հետևել դրան», — նշել է Մուրմանսկի վարչակազմի ղեկավարը: