Մուշեղ Գալշոյանին նվիրված գրական երեկո՝ Գլենդելում
28 Հունվարի 2025, 23:30
Գլենդելի «Համազգային» կենտրոնում ամերիկահայ գրողների միությունը կազմակերպել է գրական երեկոն՝ նվիրված արձակագիր, լրագրող Մուշեղ Գալշոյանին։ Միջոցառմանը մասնակցում էին գրողներ, գրաքննադատներ, ընթերցողների:
Պատահական զուգադպությամբ երեկոն համընկավ ՀՀ վարչապետի՝ հՀայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հայտարարության հետ, և կարծես բողոքի պոռթկումով նորից խոսեցին Գալշոյանի հերոսները:
Ծավալուն բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ Վահիկ Սարգսյանը, ով վերլուծելով Գալշոյանի «Ձորի Միրոն»՝ ասաց, որ Գալշոյանը եկավ արթնացնելու մեր հիշողությունը:
Գրական երեկոյին ներկա էր նաև Մուշեղ Գալշոյանի համադասարանցին, ով իր պատանեկան և երիտասարդական տարիների հուշերը փոխանցեց երեկոյի մասնակիցներին:
Մանրամասները՝ տեսանյութում։