Մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը հաղթանակի ու լույսի շրջան է. Բագրատ Սրբազան
24 Սեպտեմբերի 2024, 14:30
Մենք շեշտում ենք և նշում, որ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ: Այս մասին ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Արցախի հարցը պետք է վերադառնա իրական և արդար բանակցային գործընթաց, այսպիսով նաև ապահովելով իրական և արդար, երկարաժամկետ և կայուն խաղաղության գաղափարը»,- ասաց Սրբազանը:
Նա իր խոսքում նշեց՝ մուտք են գործելու պայքարի նոր փուլ, որը լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան է:
«Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան։ Հաղթանակով ձեռք բերված լույսի և լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան, ինչը լինելու է մեր համառ, աննահանջ ու հետևողական պայքարի առաջին ազդարարը։ Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակից կսկսվեն մեր հետագա բոլոր գործողությունները»,- հայտնեց Բագրատ Սրբազանը։