Մրցաշրջանը բարդ ստացվեց, պետք է ավելի բարձր տեղում ավարտեինք․ Սպերցյան

12 Հունիսի 2023, 00:15

Սպորտ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գնահատել է  Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանը ռուսական ակումբի համար, փոխանցում է ArmSport.am-ը։

«Ծանր ստացվեց, իհարկե։ Մենք լուրջ փոփոխություններ ենք կրել, ձմռանը նոր մարզիչ եկավ։ Բայց կարծում եմ, որ ի վերջո մենք հիանալի արդյունք ցույց տվեցինք։ Ձմեռային հավաքին թիմը շատ ժամանակ ուներ Վլադիմիր Իվիչի պահանջներին ընտելանալու համար, ուստի մրցաշրջանի երկրորդ հատվածը մեզ համար ավելի լավն էր։

Վստահ եմ, որ առաջնությունում «Կրասնոդարը» պետք է ավելի բարձր տեղում լիներ՝ չափազանց շատ խաղեր «տվեցինք» մրցակիցներին:  Առջևում գավաթի եզրափակիչն է, մենք ցանկանում ենք այս մրցաշրջանը հաջող դարձնել»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) մամուլի ծառայությունը։

«Կրասնոդարը» 48 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023թթ։