Մշակվել է Մեծ Հայքի պատմությունը ներկայացնող «Ծովից ծով» սեղանի խաղը

01 Փետրվարի 2025, 12:59

Կրթություն

2020 թվականի Բելյաևի մրցանակի դափնեկիր, 2022 և 2023 թվականների «Հավատարմություն գիտությանը» մրցանակի դափնեկիր Ռուսլան Մարտիրոսյանի կողմից հիմնադրած «Naked Science» գիտահանրամատչելի հրատարակության ակտիվ մասնակցությամբ մշակվել է «Ծովից ծով» սեղանի խաղը:

Մեծ Հայքի պատմության մասին կոոպերատիվ խաղը վաճառքի կհանվի այս տարվա երկրորդ եռամսյակում: Խաղացողները պետք է ստանձնեն Տիգրան II թագավորի և նրա որդիների դերերը, որպեսզի բոլորը միասին վերականգնեն պատմությունը և հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանին միացնեն հարևան շատ հողեր:

Մ.թ.ա. 95 թվականին գահ է բարձրանում Տիգրան Երկրորդը: Նա ստացել է նաև «Տիգրան Մեծ» անունը՝ Առաջավոր Ասիայի հյուսիս-արևմտյան մասը միավորելու և ծովից ծով կայսրություն ստեղծելու համար։

«Naked Science»-ը ռուսական գիտահանրամատչելի հրատարակություն է, որը ստեղծվել է 2013 թվականնց։ Այն համարվում է գիտահանրամատչելի թեմաներով ամենաշատ մեջբերվող լրատվամիջոցը՝ 2023 թվականի արդյունքներով։ Ամեն ամիս «Naked Science»-ի կայք է այցելում 3 միլիոն մարդ։