Ռուսաստանում «Մսյո Ազնավուր» ֆիլմի վարձույթից ստացված եկամուտը 4 օրում կազմել է 3,14 մլն ռուբլի

23 Նոյեմբերի 2024, 20:15

Մշակույթ

Ռուսական կինովարձույթում է հայտնվել երկար սպասված «Մսյո Ազնավուր» (Monsieur Aznavour) ֆիլմը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Չորս օրվա ընթացքում ֆիլմի տոմսերի վաճառքից հավաքվել է 3,14 միլիոն ռուբլի։

Լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։

Նշում է նաև, որ հանգստյան օրերին վարձույթի նոր առաջատար է դարձել Դենիս Գուլարի «Մանյունյա. արկածներ գյուղում» ֆիլմը։