«Մսյո Ազնավուր» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի ԱՄՆ-ում

18 Հուլիսի 2025, 23:00

Մշակույթ

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող ֆիլմն առաջին անգամ ԱՄՆ-ում կցուցադրվի սեպտեմբերի 3-ին։ Պրեմիերան կկայանա Գլենդելի «Ալեքս» թատրոնում։

Ֆիլմի ռեժիսորներն են Գրան Կոր Մալյադը և Մեհդի Իդիրը, որոնք ընտրվել են անձամբ Շառլ Ազնավուրի կողմից՝ մահվանից առաջ։ Ֆիլմի պրոդյուսերների թվում է Ժան-Ռաշիդը, ով ամուսնացած է երգչի դստեր՝ Կատյա Ազնավուրի հետ։

Հիմա եթերում