«Musavat»-ում կրկին վերաշարադրում են քարտեզը. Գեղարքունիքն անվանվել է «Գյոյչա»

24 Հոկտեմբերի 2025, 16:08

Քաղաքականություն

Ադրբեջանական իշխանամետ «Musavat» կայքում հոդված է հրապարակվել, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի «պատմական ժառանգության» մաս:

Մասնավորապես, հրապարակման մեջ Գեղարքունիքի մարզը նշված է «Գյոյչա» անվամբ, որն արտացոլում է աշխարհագրական և պատմական իրողությունների վերանայման փորձերը։