Մխիթարություն և հոգու ուրախություն էր տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների վերադարձի մասին. Գարեգին Բ

15 Հունվարի 2026, 13:20

Քաղաքականություն

Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։

«Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։

Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք։

Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին»,– նշել է նա։