Մխիթարյանի շնորհիվ «Ինտեր»-ը միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում․ Ալեսանդրո Բարբանո

31 Հունվարի 2024, 19:45

Սպորտ

Իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ալեսանդրո Բարբանոն խոսել է «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Ինտեր»-ը միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում։ Նա տակտիկական ինտելեկտի, տեխնիկայի ու փորձի համադրումն է։ Հայ ֆուտբոլիստը մյուսներից մեկ ակնթարթ ավելի արագ է տեսնում իրավիճակը, գնդակի ուղղությունը։ Երբ նա այդ բնազդն օգտագործում է սեփական տուգանային հրապարակում, կարող է պաշտպանությանը հանել հարվածի տակից, ինչպես նաև օգնել թիմին սկսել գրոհ։ Խեղճ «Ռոմա», որը թույլ տվեց նրան հեռանալ»,- իտալացի լրագրողի խոսքերը մեջբերել է fcinter1908.it-ը։

Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում անցկացրել է 78 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: Մխիթարյանն «Ինտեր»-ի հետ պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։