Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոխվել է
20 Դեկտեմբերի 2024, 11:56
Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Այս մասին գրում է armsport-ը։
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր»-ի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը նվազել է, սակայն նա շարունակում է գլխավորել այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 110 մլն եվրո)։
«Նապոլի»-ի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան և «Ինտեր»-ի ներկայացուցիչ Նիկոլո Բարելան լավագույն եռյակում են․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է համապատասխանաբար 85 մլն և 80 մլն եվրո։
«Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ գնահատվում է 5 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 6 մլն եվրո)։ Հենրիխի տրանսֆերային արժեքն առաջին անգամ է փոխվում երկու տարվա ընթացքում․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։