Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Իտալիայի չեմպիոն «Միլանի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։
«Առաջին րոպեից հաղթելու մեծ ցանկություն ունեինք, ինչն ապացուցեցինք առաջին խաղակեսում։ Ընդմիջումից հետո էլ լավ վերահսկում էինք իրավիճակը, և ես շնորհավորում եմ թիմակիցներիս, բայց աշխատանքը դեռ չենք կատարել։ Առջևում ևս մեկ մեծ հանդիպում է։
Ավելի շատ գոլ խփելու հնարավորություն ունեինք։ Ցավոք, ստիպված ենք բավարարվել երկու գոլով։ Հույս ունենք, որ պատասխան խաղում էլի գոլեր կխփենք։
Լավագույն խաղացողի մրցանակը հաճելի է, բայց գովասանքի են արժանի նաև իմ ակումբակիցները»,- Amazon Prime-ի փոխանցմամբ՝ ասել է Մխիթարյանը: