Մխիթարյանը չի մասնակցի «Նապոլի»-ի դեմ առաջիկա խաղին
17 Մայիսի 2023, 14:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի Սերիա Ա-ի առաջիկա՝ «Նապոլի»-ի դեմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ մայիսի 21-ին «Նապոլի»-ի դեմ կայանալիք հանդիպմանը Մխիթարյանը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին: Երկու խաղերի՝ ընդհանուր 3:0 հաշվով հաղթելով` «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին: