Մխիթարյանը՝ «Ինտերի» հետ նվաճել է Իտալիայի գավաթը
Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցավ երկրորդ տարին անընդմեջ Իտալիայի գավաթը նվաճած Միլանի «Ինտերի» պարգեւատրման արարողությունը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Ազդրի մկանային վնասվածքից հետո վերականգնվող Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։
Եզրափակիչում «Ինտերը» Ֆլորենցիայի «Ֆիորենտինային» հաղթեց 2:1 հաշվով աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի դուբլի շնորհիվ եւ 9-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։