Մխիթարյանը խաղաշապիկը նվիրել է հայոց եռագույնով կանգնած երկրպագուին․ լուսանկար

02 Ապրիլի 2024, 11:43

Սպորտ

Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր»-«Էմպոլի» (2:0) հանդիպման ավարտից հետո միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է տրիբունային և խաղաշապիկը նվիրել հայոց եռագույնով երկրպագած ֆուտբոլասերին։ Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջը հրապարակել է այդ դրվագի լուսանկարը։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր 84 րոպե։