Մյուռոնի Ջրօրհնեքի կարգ՝ Կիսլովոդսկի Սուրբ Վարդան եկեղեցում

09 Հոկտեմբերի 2024, 21:24

Մշակույթ

Հոկտեմբերի 6-ին Կիսլովոդսկ քաղաքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցում նորօրհնյալ մյուռոնի առիթով կատարվել է ջրօրհնեքի կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից օծված մյուռոնը հանձնվել է հայ առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյանին, որն էլ այն բերել է Կիսլովոդսկ քաղաք: