«Նա միշտ կմնա մեզ հետ». հայտնի քաղաքական ու մշակութային գործիչները՝՝ Տիգրան Քեոսայանի մասին

28 Սեպտեմբերի 2025, 15:01

Հայեր

Ռուս հայտնի քաղաքական և մշակութային գործիչները հավաքվել են Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցու մոտ՝ հրաժեշտ տալու ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանին:

Նրանց թվում են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, դերասան Ֆեոդոր Բոնդարչուկը, ռուս հայտնի երգչուհիներ Լարիսա Դոլինան և Լոլիտա Միլյավսկայան:

«Նա միշտ կարողանում էր ստեղծել բարության և հավատի ֆանտաստիկ մթնոլորտ, այն համոզվածությունը, որ մենք անում ենք ճիշտ բան։ Թող լուսավոր լինի նրա հիշատակը, ուժ և աջակցություն նրա հարազատներին… Նա միշտ կմնա մեզ հետ», — լրագրողների հետ զրույցում ասել է Մարիա Զախարովան։

Նշենք, որ Տիգրան Քեոսայանի հոգեհանգստի արարողությունը կսկսվի Մոսկվայի ժամանակով 15:00-ին: