Նա պետք է մեր ժողովրդին ու եկեղեցուն. երևանցիներն ասում են՝ միանալու են «Մեր ձևով» շարժմանը
14 Օգոստոսի 2025, 17:12
Alpha News-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝պարզելու, թե արդյոք քաղաքացիները լսել են Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման մասին ու ինչ կարծիքներ ունեն։
«Գիտեմ, որ Սամվել Կարապետյանը գործարար է, իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նա բոլորին ձերբակալում է»,- ասել է մի կին։
«Մենք մոռանում ենք, որ գտնվում ենք անօրեն երկրում, որտեղ խոսել օրենքի մասին առնվազն ապուշություն է։ Ինչ էլ ձեռնարկի Սամվել Կարապետյանը, ոչինչ չի փոխվի»,- այսպիսի կարծիք է հայտնել հարցախույզի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիներից գրեթե բոլորը դրական կարծիք ունեն թե «Մեր ձևով» շարժման, թե Սամվել Կարապետյանի մասին ու վստահ ասում են՝ անպայման միանալու են շարժմանը։