«Նա վճռական է՝ օգնելու «Լոկոմոտիվին» հասնելու իրենց նպատակներին»․ Տիկնիզյանի գործակալ

05 Փետրվարի 2024, 09:13

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը Sport-Express-ի հետ զրույցում պատասխանել է ֆուտբոլիստի ապագայի և հնարավոր տեղափոխության մասին հարցին։ Ինքը՝ խաղացողը, ասել է, որ մամուլում շատ է կարդացել իր մասին ոչ ճիշտ տեղեկություններ։

«Ես լիովին համաձայն եմ Նաիրի հետ… Նաիրը պայմանագիր ունի «Լոկոմոտիվի» հետ»։ Տիկնիզյանը հարմարավետ է զգում իր ակումբում։ Նա վճռական է՝ օգնելու թիմին հասնել իրենց նպատակներին»,- ասել է Կլյուևը:

Հունվարին տեղեկություններ տարածվեցին 24-ամյա ֆուտբոլիստի՝ «Զենիթ» տեղափոխվելու մասին։ Հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ գործարքը ձախողվել է այն պատճառով, որ Տիկնիզյանը չի համաձայնեցրել պայմանագրի կետերը կապտանռնագույնների հետ։

Այս մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։