Նադեժդա Բալյանն BRICS ԱԱՊ-ի կողմից արժանացել է «Մշակութային կատարող» մրցանակի

26 Հունվարի 2024, 18:40

Մշակույթ

Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները պարգևատրվել են Նյու Դելիի Ռուսական տանը: Այս մասին հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» կայքը։

Մասնավորապես, երգեցողության և դաշնամուրի ուսուցչուհի Նադեժդա Բալյանը ԲՐԻԿՍ Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) կողմից արժանացել է «Մշակութային կատարող» մրցանակի:

Մրցանակաբաշխությունը նվիրված էր BRICS նոր անդամների մուտքին։ Նշվում է նաև, որ միջոցառմանը մասնակցել են Հնդկաստանի Հանրապետության 14-րդ նախագահ Ռամ Նաթ Քովինդը և այլ նշանավոր հասարակական գործիչներ: