Նաիր Մելիքյանը դարձել է բռնցքամարտի առաջնության հաղթող

25 Փետրվարի 2024, 22:22

Սպորտ

Երևանի Դինամո մարզադահլիճում կայացած բռնցքամարտի առաջնությունում Նաիր Մելիքյանը հերթական փայլուն հաղթանակ է տարել։

Նաիր Մելիքյան-Աբդի Ալի Ռեզա մրցապայքարն ավարտվել է Մելիքյանի հաղթանակով։ Ախալքալաքցի մարզիկը մրցակցի նկատմամբ առավելության է հասել երկրորդ ռաունդի առաջին վայրկյանին։

Նաիր Մելիքյանն առաջին անգամ էր հանդես գալիս բռնցքամարտ մարզաձևում, 79 կգ քաշային կարգում։

Մարզիկը ստացել է միջազգային կարգի քիքբոքսինգի սպորտի վարպետի կոչում։