Ջավախքցի Նաիր Մելիքյանը կմենամարտի Ռուդի Գավիդիայի հետ

20 Հունիսի 2023, 12:43

Սպորտ

Մարտեր առանց կանոնների մարզաձևում ջավախքցի մարզիկ Նաիր Մելիքյանը հուլիսի 7-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում կպայքարի գոտու համար: Նրա մրցակիցն է Պերուն ներկայացնող Ռուդի Գավիդիան: Հատկանշական է, որ Գավիդիան իր քաշային կարգում ուժեղագույններից է՝ 20 հաղթանակ և ընդամենը 3 պարտություն:

Հիշեցնենք, որ Նաիր Մելիքյանը մինչ այս հանդես էր գալիս 70կգ քաշային կարգում, սակայն այս մենամարտին մասնակցելու համար նա 4կգ քաշը կգցի: