Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել «Ժիրոնա»

19 Մարտի 2025, 16:35

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել իսպանական «Ժիրոնա», հայտնում է RB Sport-ը:

Ակումբը փոխարինող է փնտրում իսպանացի պաշտպան Միգել Գուտյերեսին, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի ակումբը։ Իսպանացին կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որտեղ սկսել է կարիերան, կամ տեղափոխվել «Լիվերպուլ»:

23-ամյա իսպանացուն փոխարինելու թեկնածուներից մեկը 25-ամյա հայազգի Նաիր Տիկնիզյանն է, որով նախկինում հետաքրքրված էին նաև Իսպանիայի առաջնության այլ ակումբներ, այդ թվում՝ «Սևիլիա»-ն ու «Լեգանես»-ը։