Նաիր Տիկնիզյանը կշարունակի հանդես գալ «Ցրվենա Զվեզդա»-ում

15 Հունվարի 2026, 15:00

Սպորտ

«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը հաստատել է, որ պաշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ թիմի կազմում։

Չնայած ռուսական ակումբների հետաքրքրությանը՝ գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը պնդել է խաղացողին թիմում պահելու անհրաժեշտությունը՝ նրան համարելով նոր մրցաշրջանին պատրաստվելու կարևոր բաղադրիչ։