Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը ռուսական թիմի կազմում մայիս-հունիս ժամանակահատվածում անցկացրել էր 5 խաղ, խփել երեք գոլ: