Նաիր Տիկնիզյանը Սերբիայի առաջնությունում անցկացրել է իր առաջին հանդիպումը

22 Հուլիսի 2025, 10:00

Սպորտ

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Սերբիայի առաջնությունում անցկացրել է իր առաջին հանդիպումը։ 26-ամյա ֆուտբոլիստը «Ցրվենա Զվեզդա»-ի մեկնարկային կազմում էր «Յավոր»-ի դեմ առաջին տուրի խաղում և անցկացրել է ամբողջ 90 րոպեն, հայտնում է sportaratan-ը: «Ցրվենա Զվեզդա»-ն վստահորեն սկսել է մրցաշրջանը՝ տնային հաղթանակ տանելով 4:0 հաշվով:

Տիկնիզյանն իր նոր ակումբի կազմում իր առաջին պաշտոնական խաղում զբաղեցրել է ձախ պաշտպանի դիրքը և լավ տպավորություն է թողել՝ հատկապես ակտիվորեն միանալով գրոհներին։

Հայ ֆուտբոլիստը 40-րդ րոպեին կենտրոնում խլել է գնդակը և արագ գրոհ է սկսել, որը հեռահար հարվածով ավարտել է Ռադե Կրունիչը: