«Նաիրի» պարային համույթը դարձել է «Ոսկե խնձոր» փառատոնի դափնեկիր
08 Դեկտեմբերի 2024, 15:30
Կուբանում տեղի է ունեցել «Ոսկե խնձոր» բանահյուսության և ազգային մշակույթների 36-րդ տարածաշրջանային փառատոնի փակման արարողությունը։ Փառատոնի առաջին մունիցիպալ փուլին մասնակցել են 285 ստեղծագործական խմբեր Կրասնոդարի երկրամասի 43 շրջաններից։
Մրցույթի հաղթող է ճանաչվել «Նաիրի» հայկական պարի համույթը՝ Վարդան Պողոսյանի և Էլինա Ավանեսյանի ղեկավարությամբ՝ ստանալով 1-ին աստիճանի դիպլոմ։