«Նարե» հայկական պարի համույթը մասնակցել է Տուապսեում անցկացվող երիտասարդական փառատոնին

02 Հոկտեմբերի 2024, 14:52

Մշակույթ

Տուապսեի մշակույթի և հանգստի քաղաքային զբոսայգում անցկացվել է«Սա բազա է» փառատոնը: Միջոցառումը համախմբել էր Տուապսեի շրջանի ստեղծագործ երիտասարդներին:

Գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված էին դպրոցականների, ուսանողների և արվեստի ստուդիաների սաների նկարները: Փառատոնին ելույթ են ունեցել վոկալիստներ, տեղի մի շարք գեղարվեստական համույթներ, ինչպես նաև հայկական պարի «Նարե» համույթը: «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ի անդամները ներկայացրել են Stand-up ժանրի համարներ: Փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ: