Նարեկ Բաբաջանյանը՝ սավատի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

31 Հուլիսի 2025, 14:40

Սպորտ

Նարեկ Բաբաջանյանը սավատի (ֆրանսիական բռնցքամարտի) Ռուսաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի «ասսո» մրցաձևում:

Մրցաշարն անցկացվել է Տաշքենդում հուլիսի 23-27-ը: Մրցումներին մասնակցել է ավելի քան 30 երկիր՝ Ուզբեկստան, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Իրան, Նեպալ, Սերբիա, Խորվաթիա, Թուրքիա, Ադրբեջան և այլն:

Թիմային հաշվարկում Ռուսաստանի հավաքականը գրավել է 2-րդ տեղը:

Հիմա եթերում