Նարեկ Գրիգորյանը երկու գոլային փոխանցում է կատարել «Ֆարուլի» կազմում
16 Ապրիլի 2024, 16:00
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ռումինիայի առաջնության չեմպիոնական փուլի չորրորդ տուրում:
«Ֆարուլն» արտագնա մրցավեճում 2-1 հաշվով հաղթել է «Ունիվերսիտատիային», 22-ամյա Գրիգորյանն առաջին խաղակեսում երկու գոլային փոխանցում է կատարել:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիգորյանը 16 հանդիպման է մասնակցել ռումինական թիմի կազմում, դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Ֆարուլը» 29 միավորով չորրորդն է, «Ունիվերսիտատիան»՝ 31 միավորով երկրորդը: