Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել «Ֆարուլ»-ի կազմում

08 Ապրիլի 2025, 12:26

Սպորտ

Ռումինիայի առաջնության լրացուցիչ փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ֆարուլ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ունիերա Սլոբոզիա»-ի հետ (1:1):

Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։

Այս պահի դրությամբ «Ֆարուլ»-ն ունի 20 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը՝ 10 թիմերի պայքարում։