Նարեկ Գրիգորյանը օգնել է «Ֆարուլ»-ին հաղթել «ՉՖՌ»-ին

26 Հոկտեմբերի 2025, 11:00

Սպորտ

«Ֆարուլ»-ի հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանն իր թիմին օգնել է Ռումինիայի առաջնության 14-րդ տուրում 2:0 հաշվով կարևոր հաղթանակ տանել Կլուժի «ՉՖՌ»-ի նկատմամբ։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։

24-ամյա ֆուտբոլիստը խփել է հանդիպման երկրորդ գոլը և այն նվիրել իր մահացած պապիկին: Գրիգորյանը խաղադաշտում անցկացրել է 82 րոպե և SofaScore-ի վարկածով ստացել է բարձր գնահատական՝ 8.3՝ դառնալով հանդիպման լավագույն խաղացողներից մեկը:

Այս գոլը Գրիգորյանի համար առաջինն էր ռումինական Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում: