Նարեկ Կարապետյանը USCIRF-ի փոխնախագահին ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

15 Նոյեմբերի 2025, 14:35

Քաղաքականություն

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է․

«Միացյալ Նահանգների Կրոնական Ազատությունների Հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային» (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջեցինք Երևանում, իսկ այնուհետև հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ՝ մասնավորապես այդ կապի բացակայությունը»։