Նարեկ Ներսեսյանը հաղթել է գիտական մրցույթում

09 Հունիսի 2024, 19:37

Կրթություն

Օբնինսկում կայացել է «Միջուկային էներգետիկայի նեյտրոնաֆիզիկական հիմնախնդիրները» (Նեյտրոնիկա-2024) խորագրով գիտաժողով, որի շրջանակներում տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների աշխատանքների մրցույթ: Այս մասին գրում է armenians-spb.ru-ն:

Փորձագիտական ժյուրիի միաձայն որոշմամբ առաջին տեղը զբաղեցրել է Ա. Պ. Ալեքսանդրովի անվան գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակից Նարեկ Ներսեսյանի աշխատանքը Սանկտ Պետերբուրգից։

Այս տարի մրցույթին մասնակցել են շուրջ 200 մասնագետներ և գրանցվել են ավելի քան 100 զեկույցներ Ռուսաստանի գրեթե 30 առաջատար գիտական և ուսումնական կազմակերպություններից: