Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացմամբ կմեկնարկի Չեխովի անվան թատերական փառատոնը

09 Հունիսի 2024, 12:47

Մշակույթ

Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնն այս տարի կբացի ՀՀ վաստակավոր արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը՝ «Գոմեշը» մոնոներկայացմամբ։ Այն կներկայացվի հունիսի 17-ին և 18-ին։
Նշենք, որ Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնը Ռուսաստանում անցկացվում է 1992 թվականից։

Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» ներկայացման հիմքում Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործությունն է: Այն պատմում է մի կնոջ մասին, որ գոմեշի պես հաղթահարում է բոլոր խոչընդոտները:

Ներկայացման պրեմիերան կայացել է 2020 թվականին։ Հայաստանի տաղանդավոր դերասանուհիներից մեկի՝ Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» արժանացել է քննադատների բարձր գնահատականին, իսկ 2022 թ-ին Բրեստում անցկացված «Բելայա վեժա» XXVI միջազգային փառատոնում ստացել է մրցանակ «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում։