Նարինե Գրիգորյանն արժանացել է Լիտվայի թատերական փառատոնի Գրան պրիին

15 Հոկտեմբերի 2024, 20:45

Հայեր | Մշակույթ

ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի լիտվական հեղինակավոր թատերական փառատոնում։

ՕՐԵՐ-Ի փոխանցմամբ՝ Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնի ժյուրին բարձր է գնահատել Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» մոնոներկայացումը և հայ դերասանուհու խաղը։