Նարինե Յափունջյանը՝ տարվա ուսուցիչ
09 Մայիսի 2023, 20:50
Բալբոայի տարրական դպրոցի 6-րդ դասարանի ուսուցչուհի Նարինե Յափունջյանն ընտրվել է որպես Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի 2023 թվականի տարվա ուսուցիչ։
Յափունջյանը կներկայացնի շրջանը այս տարվա Լոս Անջելեսի տարվա ուսուցիչ մրցույթում:
Ամեն տարի GUSD-ն ընտրում է նշանավոր մանկավարժի՝ Լոս Անջելեսի շրջանի տարվա ուսուցիչ մրցույթին մասնակցելու համար: Թեկնածուները ներկայացվում են վարչական շրջանի ղեկավարների և մանկավարժների կողմից: Ընտրությունները սովորաբար փոխվում են տարրական և միջնակարգ մակարդակների ուսուցիչների միջև:
GUSD Տարվա ուսուցիչ անվանակարգի եզրափակիչ մասնակիցներն էին Մեթյու Համոն՝ Գլենոքսի տարրական դպրոցից, Ռեբեկա Լոպեսը՝ Կոլումբուսի տարրական դպրոցից, Սելեստե Մաեշիրոն՝ Լինքոլնի տարրական դպրոցից և Քելլի Շրյոդերը՝ Mountain Avenue տարրական դպրոցից: