Նատալյա Միրզոյանի ֆիլմը կներկայացվի աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում
31 Մարտի 2026, 13:26
Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Մարտին ձմեռ էր» (Winter in March) ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոններից մեկի՝ Անսիի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում (Short Film Competition):
Ֆիլմը, որն ուսումնասիրում է անձնական ապրումների թեման համաշխարհային ցնցումների համապատկերում, մրցանակների է արժանացել տարբեր կինոփառատոններում և ցուցադրվել ժամանակակից անիմացիոն արվեստին նվիրված ցուցահանդեսներում:
16 րոպեանոց անիմացիոն աշխատանքը ստեղծվել է ստոպ-մոուշն տեխնիկայի օգնությամբ: Ֆիլմը հիմնված է ռեժիսորի հարցազրույցների հիման վրա և ուսումնասիրում է ռուսական արտագաղթի թեման, որը հատկապես արդիական է դարձել 2022 թվականի փետրվարից հետո:
Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը (Festival international du film d’animation d’Annecy) կանցկացվի հունիսի 21-27-ը Ֆրանսիայում: