Նատալյա Սահակյանը՝ Ռիմսկի-Կորսակովի 180-ամյակին նվիրված համերգի կոնցերտմայստեր

02 Դեկտեմբերի 2024, 16:56

Մշակույթ

Դեկտեմբերի 4-ին Մոսկվայի «Սերգեյ Եսենինի» անվան պետական թանգարանի «Եսենին կենտրոն»-ում տեղի կունենա համերգ՝ նվիրված մեծանուն ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 180-ամյակին։

Համերգի շրջանակներում կհնչեն Ռիմսկի-Կորսակովի հայտնի ստեղծագործությունները։ Նա նշանավոր «Ձյունանուշիկը», «Սադկո», «Ցարի հարսնացուն», «Ոսկի աքլորիկը» օպերաների հեղինակն է։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կկատարեն Ժամանակակից արվեստի ինստիտուտի ակադեմիական երգեցողության ամբիոնի դոցենտ Օլգա Սեմուշկինայի ուսանողները։ Որպես կոնցերտմայստեր հանդես կգա Նատալիա Սահակյանը: